ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100% սպ.) եւ 2,323,056 լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.): Կոնյակի ներմուծման ծավալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 27 %-ով, կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 55 %-ով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող երեք ընկերություններ են «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ», «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ եւ «ԱԼՖԱ ՖՈւԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 %, 2018 թվականին՝ «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊ, «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ եւ «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերությունները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 %: 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողներն են եղել «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ եւ «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ ընկերությունները, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90 %-ը, 2018 թվականին կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են «ՎԵԴԻ ԱԼԿՈ», «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ եւ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությունները` ընդհանուր 71 %: 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 21 ընկերությունների կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100% սպ.) կոնյակ: Կոնյակ արտադրող առաջին երեք խոշոր ընկերություններն են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ն, «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն եւ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի արտադրության մեջ կազմել է 62 %՝ 2018-ի 68 %-ի փոխարեն: Նշված ընկերությունները նաեւ առավել խոշոր կոնյակ արտահանողների եռյակում են, որոնց մասնաբաժինների գումարը 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 45 %՝ 2018-ի 52%-ի դիմաց: Ընդհանուր առմամբ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերությունների կողմից արտահանվել էր շուրջ 9 մլն լիտր կոնյակ (100% սպ.): Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով՝ միաժամանակ գերազանցելով նաեւ 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը (11 մլն լիտր): Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին: Հանձնաժողովը հաշվարկել է նաեւ 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնացման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին: Հանձնաժողովն արձանագրել է, որ թեեւ կոնյակի շրջանառության ոլորտը համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, շուկայի կենտրոնացվածության մակարդակը գնահատող որոշ ինդեքսների արժեքները կրճատվել են: Ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաեւ կոնյակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պահեստավորված կոնյակի սպիրտի պաշարների գույքագրում, ինչպես նաեւ դիտարկվել է 2019 թվականի մթերման գործընթացը: Հարկ է նշել, որ ուսումնասիրության արդյունքում մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ճշգրտել են իրենց կողմից լիազոր պետական մարմնին տրամադրված ցուցանիշները: Ուսումնասիրության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01