2020 թ․ մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի 3, Լոռու մարզի մեկ և Արագածոտնի մարզի մեկ համայնքում։ «Անկախ դիտորդ»-ը հնարավորություն չի ունեցել դիտարկելու քվեարկության ընթացքը, սակայն ուսումնասիրել է ընտրությունների արդյունքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Ընդհանուր առմամբ առաջադրվել է 13 թեկնածու։ Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են և եղել են անկուսակցական։
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններն արտահերթ էին, քանի որ 2019 թ․ դեկտեմբերին համայնքի ղեկավարը հրաժարական էր ներկայացրել: Այս համայնքը 5-ից միակն է, որտեղ համայնքի գործող ղեկավարը չէր առաջադրվել։ Ըստ ԿԸՀ կայքում տեղադրված տվյալների՝ Ագարակ համայնքի նախկին ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վահան Խաչատրյանը համայնքի ղեկավար է ընտրվել 4 անգամ (առաջին անգամ 2005 թ.)։ 2005 թ․ նրա մրցակիցները 3-ն էին, իսկ 2008 և 2016 թթ․-ին մրցակիցներ չի ունեցել։ 2012 թ․ Վահան Խաչատրյանի միակ մրցակիցը եղել է Արմեն Հարությունյանը, որը համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել 2019 թ․ դեկտեմբերի 27-ին, իսկ այս կիրակի կայացած ընտրությունների արդյունքում ընտրվել է համայնքի ղեկավար։ Ի դեպ, 2020 թ․ որպես անկուսակցական հանդես եկած Արմեն Հարությունյանը 2012 թ․-ին առաջադրվել է՝ հանդես գալով որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։
Մյուս 4 համայնքներում, բացի համայնքի գործող ղեկավարից, առաջադրվել էր ևս 1-ական թեկնածու։ Այդ համայնքներից երեքում՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Նահապետավան և Տուֆաշեն համայնքներում առաջադրված երկրորդ թեկնածուները մինչև քվեարկության օրը ինքնաբացարկ են հայտնել, ինչի արդյունքում համայնքի ղեկավարները վերընտրվել են առանց մրցակցության։ Ի դեպ, Չկալով և Նահապետավան համայնքներում ինքնաբացարկ հայտնած երկրորդ թեկնածուները աշխատում են համայնքապետարանում։
Այսպիսով՝ «Անկախ դիտորդ» դաշինքը կրկին արձանագրում է.
.համայնքի ղեկավարի ընտրություններում իրական մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարի առաջադրման քանակի սահմանափակում,
.համայնքի ղեկավարների կուսակցական պատկանելությունն ավելի շատ արտացոլում է տվյալ պահին քաղաքական նպատակահարմարությունը, քան կուսակցության քաղաքական պատասխանատվությունը,
.մինչև համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգի անցումը՝ անհրաժեշտ է ուսումնասիրել, գնահատել և սահմանել տեղական մակարդակում բազմակուսակցական համակարգի կայացածությունը, կուսակցությունների ներգրավման հնարավորությունը և կարողությունները՝ բացառելու համար նպատակահարմարությամբ պայմանավորված ՏԻ մարմինների կուսակցականացումը, որը, բերելով ավագանու և համայնքի ղեկավարների մակարդակում միակուսակցականության, կարող է խաթարել ինքնակառավարման տրամաբանությունը և կրկին ստեղծել վարչական ռեսուրսների չարաշահման վտանգներ։
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03