ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա փոխանցմամբ ՝ ԵԱՏՄ երկրների միջև քննարկումների արդյունքում որոշվել է, որ որոշ անուն ապրանքներ առանց մաքսատուրքերի կներկրվեն Հայաստան: «Դրանք վերաբերում են գրեթե բոլոր բժշկական ապրանքներին, որոնք կներկրվեն առանց մաքսատուրքերի: Այս որոշումն առավել հասանելի կդարձնի նշված անուն ապրանքները»,- ասաց նախարարը: Որոշումը կայացվել է վեց ամսով , թեև չի բացառվում, որ այն կարող է երկարաձգվել: Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի թողած տնտեսական ազդեցությանը նախարարը նշեց, որ հայտնի չէ,թե ինչպիսի ազդեցություն այն կթողնի: Կարևորն այն է, որ կառավարությունները քննարկում են միջոցները համախմբելու և ճգնաժամը հաղթահարելու համար: Կարևոր է, թե ինչպես պետք է արձագանքնել տնտեսական խնդիրները հաղթահարելու հարցին:Նոր մոտեցումների կարիք կա և մենք պետք է լինենք շատ ավելի կարգապահ այս հարցում: Հաջորդ կարևոր ուղղությունն այն է, թե ինչպիսին պետք է լինեն կազմակերպությունների առաջիկա զարգացման պլանները: Հայաստանի մրցակցային առավելությունն այն է, որպեսի նոր իրավիճակում ավելի հասկացվեն և բիզնեսները զգան ՀՀ կառավարության աջակցությունը: Մենք անելու ենք առավելագույնը»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը : Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են և Հայաստանի, և միջազգային կազմակերպությունների հետ՝ ընդհանուր լուծումներ գտնելու մասով:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01