Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 245 881, առողջացածների՝ 88 465: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/ ռեսուրսը, որը հրապարակում է աշխարհի երկրների պաշտոնական աղբյուրներից հավաքած կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները: Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 80 967 եւ մահվան 3248 դեպք, Իտալիայում՝ 41 035 հաստատված դեպք եւ 3405 մահ: Իրանում գրանցվել է վարակման 18 407 եւ մահվան 1284 դեպք, Իսպանիայում՝ վարակման 18 077 եւ մահվան 831 դեպք, Գերմանիայում՝ 15 320 հաստատված դեպք եւ 44 մահ, ԱՄՆ-ում՝ վարակման 14 363 եւ մահվան 217 դեպք, Ֆրանսիայում՝ 10 995 վարակում եւ 372 մահ: Հարավային Կորեան, որը շաբաթներ առաջ հաստատված դեպքերի թվով առաջին տեղերում էր, հիմա 8-րդ տեղում է. այնտեղ կորոնովիրուս է հաստատվել 8652 պացիենտի մոտ, գրանցվել է մահվան 94 դեպք: Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսը հաստատվել է 122 պացիենտի մոտ, նրանցից մեկն առողջացել է (տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը, այս թվերն արտացոլված են նաեւ worldometers.info/coronavirus/-ի հաշվետվության մեջ): Այս պահին երկուսի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մնացյալն իրենց լավ են զգում:
Աղբյուր՝ NEWS.am Medicine
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55