Կորոնավիրուսի համաճարակը զգալիորեն մեծացրել է սննդի և մթերքների առցանց առաքման պահանջարկը, քանի որ ավելի շատ սպառողներ փորձում են խուսափել մարդաշատ խանութներ և ռեստորաններ այցելելուց Ամերիիկացիների շրջանում զգալիորեն աճել է առցանց սնունդ ու մթերքներ պատվիրելու պահանջարկը: Շատերը խուսափում են խանութներում գնումներ կատարելուց՝ վախենալով կորոնավիրուսի վարակից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Կառավարությունը հայտարարել է ՛՛սոցիալական հեռավորություն՛՛ պահպանելու մասին՝ կոչ անելով սահմանափակել շփումները; Արդյունքում ավելի շատ ամերիկացիներ ապավինում են առցանց առևտրին: Այս ոլորտի խոշոր ընկերությունները արձանագրում են ռեկորդային թվով վաճառք: Ըստ վերջիններիս տրամադրած տեղեկության՝ կարևոր ապրաքնատեսակներից են առաջին անհրաժեշտության կենցաղային իրերը, պահածոները, բժշկական դիմակներն ու ախտահանիչները: Շատ ընկերություններ պարտավորեցնում են առաքիչներին զերծ մնալ ուղիղ շփումներից՝ պատվերները թողնելով մարդկանց տան շեմին: Կորոնավիրուսն այսօր իր ազդեցությունն է թողել գրեթե բոլոր ոլորտների վրա: Շատ ռեստորաններ դադարել են գործելուց: Դրանց մի հատվածն էլ զբաղված է միայն ուտելիքի առաքմամբ: Արդյունքնում ռեստորաններից շատերն իրենց գործունեությունը կազմակերպում են հավելվածների միջոցով: Կալիֆոռնիայում գործող Lola's Chicken Shack ռեստորանը դրա վառ ապացույցն է: Վերջինիս սեփականատեր Նենսի Ռոջերսը տեղեկացնում է, որ առցանց պատվերների շնորհիվ հնարավոր է դարձել որոշակիորեն նվազեցնել կորուստները: Փորձագետները հաստատում են, որ ռեստորաններ ու խանութներ այցելելուց խուսափումը նվազեցնում է վարակման հնարավորությունը: Նրանց պնդմամբ վիրուսի թեստինգի բացակայությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր: Չնայած առցանց առևտրի ավելի փոքր ռիսկային լինելու պնդմանը ՝ փորձագետներն ընդգծում են՝ այս ուղղությամբ դեռևս չկան համապարփակ հետազոտություններ:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01