Հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու կարիք ունեցող կորոնավիրուսով վարակված անձանց 40 տոկոսը 20-ից 54 տարեկան անձինք են: Սակայն այս հիվանդությունից մահանալու ամենամեծ վտանգի տակ են ավելի տարեցները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք թայմս» պարբերականը, հենվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի վրա, Միացյալ Նահանգներում հոսպիտալացված 508 հիվանդների 38 տոկոսը շատ երիտասարդներն են: Վերակենդանացման բաժիններ տեղափոխված 121 հիվանդների կեսը մինչև 65 տարեկան անձինք են: Ինչպես Կոլումբիայի համալսարանի դասախոս Ստիվըն Մորսն է ասում, չի կարելի վստահել միայն տարիքին: «Հիվանդությանը շատ լրջորեն պիտի մոտենան նաև երիտասարդները, քանի որ տարիքը շատ դեպքերում չի ապահովում լիակատար դիմադրողականություն»,- ասում է նա: Այս զեկույցի, ինչպես նաև Իտալիայում ու Ֆրանսիայում անցկացված հետազոտությունների վրա հիմնվելով, Սպիտակ տունը հորդորեց հազարամյակի սերնդի ներկայացուցիչներին հրաժարվել մեծ խմբերով հավաքույթներից ու զբաղվել իրենց իսկ պաշտպանությամբ: «Նյու Յորք թայմս»-ն այնուհետև գրում է, որ հոսպիտալացվածների 20 և վերակենդանացման բաժիններ տեղափոխվածների 12 տոկոսը 20-ից 44 տարեկան անձինք են: Այս տվյալները, ըստ թերթի, ներկայացնում են ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման առաջին օրերի պատկերը, որոնց մեջ չեն մտնում Չինասստանից կամ Ճապոնիայից այստեղ ժամանած անձանց տվյալները: Զեկույցը չի անդրադարձել այն խնդրին, թե արդյոք հիվանդանոց տեղափոխված երիտասարդ անձանց մեջ եղել են վարակների նկատմամբ խոցելի անձինք, թե ոչ: Այնպես որ, ասված է զեկույցում, բոլոր տարիքի չափահաս անձինք են խոցելի այս հիվանդության համար, և որ նրանք բոլորը պիտի հոգ տանեն իրենք իրենց համար, ինչպես նաև մտածեն ուրիշներին չվարակելու մասին: Ինչ վերաբերում է 19-ից ցածր տարիք ունեցողներին, այս վիրուսով վարակվածների միայն մեկ տոկոսն է հոսպիտալացվել ու չի գրանցվել որևէ զոհ նրանց շրջանում: Բացառություն է կազմել Չինաստանում 14 տարեկան այն տղան, որը դարձավ այս վիրուսի զոհը: Ինչպես զեկույցի հեղինակներն են ասում, այս զեկույցը կազմվել է հիվանդության տարածման վաղ շրջանում, երբ ուսումնասիրված հիվանդների մի մեծ մասը դեռևս չի ապաքինվել ու դեռ հայտնի չէ նրանց ապագան: Այնպես որ, ասում են հեղինակները, ներկայացված թվերը հարաբերական են ու նախնական:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55