Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-ից 2020 թվականներին մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։ Նշվում է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։ «Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55