Օրենսդրությունը մի քիչ լղոզված է եւ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ տեղեկություն իրավունք ունեն տարածել ՀՀ քաղաքացիները արտակարգ դրության պայմաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով նոր նաեւ հստակ չէ, թե տեղեկատվությունը կարելի է համարել խուճապ առաջացնող, որը ոչ։ Բացի այդ, եթե մեկը եյսբուքով որեւէ տեղեկատվություն է տեղադրել մյուսն էլ տարածել է, նրանցից որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Ի պատասխան արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց. «Խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ առաջացնող դեպքերին եւ դա պետք է նաեւ իրական վտանգ առաջացնի։ Միայն այդ դեպքերում կարող են անձինք ենթարկվել պատասխանատվության։ Արտակարգ դրության դեպքում շատ կարեւոր է, որ խուճապային իրավիճակ չստեղծվի եւ դա է պատճառը, որ նման հիմնական իրավունք արտակարգ դրության ռեժիմով սահմանափակվում է»։
Նրա խոսքով, խուճապ առաջացնող տեղեկատվությունը սպառիչ ցանկ չի սահմանում, բայց պետք է նկատի ունենալ, որ օրենքները անհրաժեշտաբար ձեւակերպված են հասկացություններով, որոնք ինքնավար են եւ շատ դեպքերում պրակտիկայում են դրանք ամբողջական հասկացվում։
«Այն բոլոր դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը՝ ոչ, կարող են խորհրդատվության համար դիմել պարետին եւ ստանալ։ Օրինակ, եթե պաշտոնականից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ այդ դեպքերը կարող են խուճապ առաջացնել։ Օրինակներն այնքան շատ են, որ այս պահին ես չեմ կարող բոլորը ներկայացնել»,-ընդգծեց փոխնախարարը։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03