Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգի բնակիչներին հորդորել է տանը մնալ և դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ուստի ուրբաթ Կալիֆոռնիայի 40 միլիոն բնակչությունն արթնացել է համընդհանուր կարանտինի պայմաններում, գրում է The Guardian-ը։
Փակ ավտոմայրուղիներ, ժամանցային վայրեր և աշխատավայրեր․ Լոս Անջելեսն, ասես, իր «ես»-ի ստվերն է դարձել, գրում է աղբյուրը և հավելում, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին երթևեկությունը, որն ԱՄՆ մուտքի ամենաբանուկ ճանապարհն է, ուրբաթ դադարեցվել է, քանի որ երկու երկրներն անտեսանելի վիրուսից պաշտպանվելու միջոցներ են որոնում։
Տրանսպորտային հոսքերի կրճատումը հանգեցրել է օդի որակի զգալի բարելավմանը, քանի որ ածխաթթու գազի արտանետումներն ու աղտոտվածությունը կտրուկ նվազել են։ Լոս Անջելեսի ամբողջ տարածքում այս շաբաթ օդը «որակապես զգալիորեն բարելավվել է», մինչդեռ քաղաքը հայտնի էր «օդի աղտոտվածությամբ»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին Կալիֆոռնիայի բանուկ փողոցներին նշմարվում են հատուկենտ հետիոտներ, որոնք տնից դուրս են գալիս միայն սննդամթերք գնելու նպատակով։
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03