ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն, առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։ Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար /մարումների գրաֆիկի փոփոխություն/: Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով: Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով»։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01