Համայն մարդկությունն այս օրերին տառապում է «թագավարակ» ժահրի (կորոնավիրուս) ստեղծած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ շարունակում է անսանձ տարածվել ու վարակել և խլում է զգալի թվով զոհեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը; «Բնականաբար այս աղետից զերծ չի մնացել նաև մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցության մեծ ընտանիքը, իր բոլոր միավորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենյակներ ու հանձնախմբեր, երիտասարդական, ուսանողական կառույցներ եւ ուղեկից միություններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպես նաև համակիր կառույցներն ու շրջանակները, իր ողջ կարողականությունը դնում է մեր ժողովրդի տրամադրության տակ, հատկապես` Հայաստանի ու Արցախի պետություններին առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ: Առ այդ, կոչ ենք ուղղում տարբեր գաղութների ու համայնքների մեր կառույցներին` առանց գաղափարական ու հարանվանական խտրության, հատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովրդի, և ի մասնավորի՝ նրա անապահով ու վտանգված խավի կարիքները։ Այս առումով արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են շատ համայնքներում և հավելյալ թափով դրանք պիտի ընդլայնվեն: Ավելին՝ հարյուր հազարավոր դոլարի հասնող օժանդակություններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդեն հասցրել ենք Հայաստան և Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղությամբ կապի մեջ ենք մեր զույգ Հանրապետությունների համապատասխան պատկան մարմինների հետ: Արդ կոչ ենք ուղղում, որպեսզի համահայկական օժանդակությամբ մասնակցենք ՀՀ պետության կողմից «կորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգելման և հաղթահարման նախաձեռնությանը (մանրամասնությունները՝ այստեղ )։ Սիրելի՛ հայրենակիցներ, Ներկա հանգրվանը ենթադրում է համազգային ճիգերի լարում և միասնականություն, կարգապահություն ու զգոնություն՝ հաղթահարելու համար մեր հայրենիքի ու ժողովրդի դիմաց ծառացող վտանգը: Համոզված ենք, որ համախմբվածությամբ պիտի շրջանցենք այս հանգրվանը ևս: Վստահեցնում ենք բոլորին, որ մոտիկից հետևում ենք կացությանն ու նրա զարգացմանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ մեր ողջ կարողականությունը ծառայեցնում ենք մեր ժողովրդին»:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01