Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է, որը նշվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայր և զարգացում գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր: ՄԱԿ-ը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ` նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի` ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան։ Օրը նվիրված է այնպիսի գործողությունների, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել` ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար, ինչպես նաև ուշադրությունը կենտրոնացնելու քաղցրահամ ջրի պահպանության և դրա հասանելիության կարևորության վրա։ Ամեն տարի ՄԱԿ-ի կողմից ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով. 2020թ. Ջրի համաշխարհային օրը նվիրված է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը» թեմային, ինչպես նաև այն անբաժանելի կապին, որ գոյություն ունի նրանց միջև։ 2020 թ. Ջրի համաշխարհային օրվա կարգախոսն է «Յուրաքանչյուրն ունի իր դերը»։ Նպատակն այն է, թե ինչպես մեր մոտեցումը ջրօգտագործմանը կնպաստի հեղեղումների, երաշտների, ջրի անբավարարության և աղտոտման նվազեցմանը և կօգնի կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Հարմարվելով ջրային ռեսուրսների տեսանկյունից կլիմայի փոփոխությանը՝ մենք կարող ենք պահպանել մեր առողջությունը և փրկել կյանքեր։ Մենք հնարավորություն չունենք սպասելու։ Կլիմայի և ջրային ռեսուրսների հետ կապված հարցերը պետք է համարել առաջնահերթություն:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01