ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է:
Պատճառներ չկան չհավատալու, որ աշխարհը (և մենք) չենք հաղթահարելու կորոնովիրուսային էպիդեմիան: Նաև կարելի է հավատալ, որ հերթական համաշխարհային ճգնաժամից հետո աշխարհը դառնալու է ավելի ուժեղ ու խելամիտ: Հավանական է, որ քաղաքականության մեջ և ԶԼՄ-ներում ավելի շատ ի հայտ կգան ռեալիզմի, առողջ բանականության և պրոֆեսիոնալիզմի կողմնակիցները: Արդյունքում քաղաքականությունը կձերբազատվի բոլոր տիպի պրոգրեսիվ դիլետանտներից ու խելապակաս խմբավորումներից: Միջազգային վերլուծականները նշում են նաև ապագա աշխարհում պոպուլիզմի ու մանիպուլյատորների քաղաքական «անհետացման» մասին:
Կրիտիկական իրավիճակները որպես կանոն ոչ միայն չեզոքացնում են վտանգները, այլև թույլ են տալիս այլ կերպ վերաբերվել երևույթներին: Կորոնավիրուսն այսօր մարդկության համար, հանդես է գալիս որպես ապագայի սոցիալական ազգանշան՝ հասականալու, թե ի՞նչն է կարևոր, ի՞նչն է բալաստ և ի՞նչն է վտանգավոր: Որպես կանոն, համաշխարհային պատերազմներից ու համաճարակներից հետո աշխարհը փոխվում է:
Կորոնավիրուսային էպիդեմիայի ու նրա դեմ պայքարի ողջ ընթացքում ի հայտ են գալու մարդկության ուժեղ և թույլ կողմերը: Նրա ստեղծած պետական, սոցիալական և ավանդական ինստիտուտների ամրությունը և գործունակությունը: Օրինակ՝ Եվրամիությունը, ապագայում պետք է կարողանա վերահաստատել իր գոյության իմաստը: Էպիդեմիայի առաջին օրերը Եվրոպայում ցույց են տալիս, որ ԵՄ-ն՝ որպես կառույց չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր: Բոլոր տիպի խնդիրները մնացին ազգային կառավարությունների ուսերին և հիմա ԵՄ յուրաքանչյուր երկիր իրավիճակից փրկվում է ինքնուրույնաբար՝ ինչպես կարող է:
Էպիդեմիայի առաջին օրերին միջազգային մամուլն ակնկալում էր, որ ԱՄՆ-ն կստանձնի աշխարհը ստեղծված իրավիճակից դուրս բերելու առաջամարտիկի դերը, սակայն այսօր ԱՄՆ-ի հակահամաճարակային գործողությունները սահմանափակվում են միայն սեփական տիրույթում, ու դեռ պարզ չէ, թե որքանով այն արդյունավետ և օրինակելի կարող է լինել:
«Մեծ յոթնյակ»-ը դեռևս ընկղմված է սեփական պրոբլեմների մեջ և դեպի մնացյալ աշխարհը ձեռք մեկնելու քաղաքական ու տնտեսական պոտենցիալ առայժմ չի ցուցաբերում: Հատկանշական է այն հանգամանքը, որ համաճարակի բարդ փուլում գտնվող Իտալիային օգնության է շատպում ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկը՝, այլ Չինաստանը և Ռուսաստանը:
Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության բնականոն կյանքի վրա: Նշվում են տարբեր ժամկետներ: Բայց, որ համաճարակը հաղթահարվելու է, և մենք հայտնվելու ենք «նոր աշխարհի կառուցման» ճանապարհին, որտեղ փոփոխվելու և վերանայվելու են շատ բաներ, փաստ է: Մարդու և պետության համար անհրաժեշտություն են դառնալու գաղափարական, արժեքային, քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական, հոգևոր-մշակությանին, տնտեսական, էկոլոգիական, էներգետիկ և կոմունիկացիոն առաջնահերթությունների վերաբերյալ նոր արժևորումները:
Վերանայման են ենթարկվելու ընտանիքի կենցաղային ծախսերից սկսված մինչև կենսառեսուրսային, անվտանգային, կիբեռհամակարգային, տնտեսական և գլոբալ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Իսկ քաղաքական ամենակարևոր հատկանիշները դառնալու են որոշումների կայացման արագությունը, հիմնավորվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Մարդկության մեծամասնությունն էպիդեմիայից դուրս են գալու մարդու, բնության և հավատքի վերաբերյալ նորացված, ճշգրտված ու կշռադատված հայացքներով: Այսինքն՝ տեղեկատվական պրեսսինգի և ամենօրյա վազքի մեջ գտնվող ժամանակակից սպառողական հասարակության գիտակցական մակարդակն էական փոփոխությունների է ենթարկվելու: Հետևաբար, շատ բարդ է լինելու մանիպուլացնել և հեշտությամբ կառավարել մարդկանց գիտակցությունը:
Ժողովրդավարական տրանզիտներին փոխարինելու են գալու պետության ու կառավարությունների նկատմամաբ սեփական քաղաքացիների պահանջատիրության նոր սոցիալական ալիքները»:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03