Երկուշաբթի օրվանից Սաուդյան Արաբիայում երեք շաբաթ ժամկետով պարետային ժամ է հայտարարվել: Համապատասխան հրամանն արձակել է Թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, փոխանցում է Թագավորության SPA լրատվական գործակալությունը:
Փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ կմտնի երկուշաբթի` մարտի 23-ից, երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 6-ը 21 օրվա ընթացքում: «Պարետային ժամի պահպանումը վերահսկում է ՆԳՆ-ն: Քաղաքացիական պաշտպանության ծառայության, երկրի ռազմավարական օբյեկտների աշխատակիցները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, զինծառայողներն եւ լրագրողները, առողջապահական աշխատողները, որոնք պետք է անընդհատ լինեն իրենց աշխատատեղերում, այսուհետ դուրս են գալիս սահմանափակումային միջոցների ազդեցությունից»,- նշվում է միապետի հրամանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինչ այժմ Սաուդյան Արաբիայում գրանցվել է նոր կորոնավիրուսի ավելի քան 500 դեպք: Հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի սկզբին թագավորության իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել էին Ումրան` փոքր Հաջը, իրենց քաղաքացիների եւ երկրում ապրող օտարերկրացիների համար: Լուրջ սահմանափակումներ էին սահմանվել նաեւ օտարերկրացի ուխտավորների կողմից Ումրա իրականացնելու համար, որը, ի տարբերություն մեծ Հաջի, կարող է կատարվել տարվա ցանկացած ժամանակ:
Հետաձգվել են բոլոր հանգստի եւ մարզական միջոցառումները, նախատեսված գագաթնաժողովներն ու գիտաժողովները, իսկ միջազգային օդային հաղորդակցությունը մարտի 15-ից երկու շաբաթով դադարեցվել է: Մարտի 17-ին Թագավորությունում հայտարարվել էր բոլոր մզկիթներում զանգվածային աղոթքների դադարեցման մասին, ներառյալ` ուրբաթօրյա նամազների: Սկզբում բացառություն էր արված միայն Մեքքայի եւ Մեդինայի երկու հիմնական իսլամական տաճարների համար, սակայն մարտի 20-ին անորոշ ժամկետով փակվեցին նաեւ դրանք:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, այնուհետեւ տարածվել էր ավելի քան 150 երկրում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես համաճարակ: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակվել է ավելի քան 300 հազար մարդ, գրանցվել է ավելի քան 13 հազար մահ: Ռուսաստանում գրանցվել է վարակի 367 դեպք:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01