Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, աշխատողների աշխատավարձի հետ կապված հարցին ի պատասխան, ինչպես հայտնի է նշել է, որ եթե պետությունը որոշում է կայացրել՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարել, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Այլ կերպ ասած՝ պետությունն , ըստ Գագիկ Ծառուկյանի, այս իրավիճակում պարտավոր է հոգալ ժողովրդի մասին :
Գագիկ Ծառուկյանի արած այս հայտարարության թեմայով Slaq.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
- Նախ՝ մեր երկրում ստեղծված այս չափազանց կարևոր իրավիճակի հետ կապված նշեմ. եկել է ժամանակը հասկանալու, որ նենգափոխելու և մեկնաբանություններ անելու ժամանակահատվածը չէ: Պետք է իրողությունները չնենգափոխել և պարզ հասկանալ, որ պետական գործառույթները, պետության կողմից վարվող քաղաքականությունը որևէ անհատ , մասնավոր ընկերություն չի կարող իր վրա վերցնել. ըստ այդմ՝ պետական քաղաքականության գործառույթների մասին է խոսքը եղել և միևնույն ժամանակ պարոն Ծառուկյանն իր խոսքում էլ ասաց, որ բազմաթիվ անգամներ մեզանից յուրաքանչյուրն էլ ականատեսն է լինում , երբ պարոն Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում ինչպիսի մթնոլորտ է , ինչպիսի գործառույթներ են իրականացնում և որքան մեծ ծրագրեր են իրականացվում՝ ամենատարբեր սոցիալական շերտերում. դա մեկ մեկ ոլորտ չէ, երկու ոլորտ չէ, տասը ոլորտ չէ : Պարոն Ծառուկյանը միշտ ժողովդի կողքին կանգնած է եղել և այս պարագայում էլ նրա կոչին ու հորդորին է պետք հետևել ՝ միասնական լինելու, միասնաբար խնդիրները լուծելու, այլ ոչ թե փորձել հատվածական ձևակերպումներ անել : Եվ ամենակարևոր հանգամանքը, ընդամենը շաբաթներ առաջ , պարոն Ծառուկյանի հայտնի հայտարարությունը ՝ խիստ միջոցառումներ ձեռնարկելու և կարանտինային ռեժիմին անցնելու հետ կապված տեղի տվեց ամենատարբեր մեկնաբանությունների, նույնիսկ փորձեցին քաղաքական ենթատեքստերով վերլուծել և շահարկել , էն պարագայում , եթե այդ ժամանակահատվածում ականջալուր լինեին, ներկայիս իրողությունները չէր լինի: Պետությունը պետք է մեղմող, կանխարգելող գործառույթներ իրականացնի, որպեսզի ստեղծված իրավիճակից կարողանանք դուրս գալ: Նաև հավելեմ, որ մեր քաղաքական թիմով , աշխատանքային և ոչ աշխատանքային օր մեր համար գոյություն չունի , որքան հնարավոր է , ստեղծված իրավիճակում անում ենք առավելագույնը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, իհարկե՝ մեր լիազորությունների շրջանակներում:
Զրուցեց Հերմինե Զեյնալյանը
Աղբյուրը՝ Slaq.am
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03