Քանի որ այսօրվա իշխանության անդամները հիմնականում հայտնի չեն իրենց գործունեությամբ, չէին կարող արտակարգ իրավիճակում երկիր կառավարել, որովհետտև իրենց նախկին գործունեությամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը խմբագիր է եղել, իսկ Ավինյանը՝ ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Նրա խոսքով, այսօր Հայաստանը լուրջ խնդիրներ ունի, քանի որ 194-ն ընդամենը կորոնավիրուսի բացահայտված դեպքերն են, և իշխանությունների հանդիպումներն ու կառավարության նիստերը ավելի շատ շոու են, քան գործ։ «Հասարակությանը նույնիսկ հետաքրքիր չի խոհանոցը, ինչպես սեղանի շուրջ նստած մարդուն հետաքրիր չէ՝ ինչպես են պատրաստել ուտելիքը, նույնն կերպ էլ հասարակ քաղաքացուն հետաքրքիր չէ, իրեն պետք են հստակ միջոցառումները, իսկ մենք հասկանում ենք, որ այս իշխանությունները պահի տակ շոուներ են անում՝ ցույց տալու, որ աշխատում են։ Բայց դա իմիտացիա է, քանի որ մենք շատ դեպքերում արդյունքը չենք տեսնում։ Էլ չեմ ասում, որ Փաշինյանն իր թիմի հետ նպաստել է վարակի տարածմանը՝ հանրաքվեի հետ կապված հանդիպումների ժամանակ»,- նշեց Հարությունյանը։ Ըստ նրա, զավեշտալի է, որ Փաշինյանը Էջմիածնի և «հայտնի» արտադրամասի մասին շատ քնքշանքով է խոսում. «Ի վերջո եթե այդ արտադրամասի մասին է խոսքը, էն մարդիկ, որոնք շփվում կամ շփվել են դրա աշխատողների հետ, նրանք էլ պիտի մտահոգված լինեն։ Մենք հասկանում ենք, որ մեկը կարող է այդ վիրուսը ծանր չտանել, բայց փոխանցող լինել։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը երկար ձգտել է աթոռի, բայց դրան նստել երկար չի կարողանում։ Նա փորձում է առողջապահության նախարարի, պարետի աթոռին նստել, այս երկու տարվա մեջ ինքը ընդդիմադիրների աթոռին էլ է նստել։ Մեկ-մեկ թվում է, որ չիմանաս՝ ով է իշխանության, կարող է թվալ, որ Փաշինյանն ընդդիմություն է։ Եթե կառավարության առաջ հանրահավաք լինի, ինքը կարող է նախանձից իջնել ներքև և սկսել հայհոյել իշխանություններին՝ մոռանալով, որ իշխանությունն ինքն է»։
Աղբյուր` Panorama.am
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03