Վրաստանի կառավարությունը երկրի ներսում կորոնավիրուսի փոխանցման դեպքի հետ կապված նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված քաղաքների միջեւ ուղեւորների բոլոր տեսակի հաղորդակցությունների հետ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Սահմանափակումները սկսելու են գործել մարտի 24-ից եւ տարածվելու են միայն ուղեւորների, եւ ոչ բեռների փոխադրումների վրա, փոխանցում «Նովոստի-Գրուզիան»: «Նոր կարգադրությունը, որը վերաբերում է քաղաքների միջեւ ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությանը, ուժի մեջ է մտնում այսօր կեսգիշերին: Այդպիսի միջոցառումներն անհրաժեշտ են երկրի տարածքում համաճարակի տարածման արագությունը կասեցնելու համար»,- ասել է Չիկովանին: «Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ Վրաստանի բնակիչներին կոչ եմ անում տանը մնալ եւ փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Մենք այսպիսի գործողություններով կպաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ մեր շուրջը եղած բոլորին»,- ընդգծել է կառավարության մամուլի խոսնակը: Մարտի 21-ին Վրաստանում մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 21-ը արտակարգ դրություն էր հայտարարվել: Մարտի 23-ից խիստ կարանտին է հայտարարվել երկրի 2 շրջաններում՝ Մառնեուլիի եւ Բոլնիսի, քանի որ այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակված կնոջ, որի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել: Մառնեուլիում բացվել է դաշտային հիվանդանոց: Կարանտինային շրջանների բոլոր բնակիչներին առաջիկայում կստուգեն կորոնավիրուսի ախտանիշների առկայությունը պարզելու համար: Կառավարությունը խոստանում է անցկացնել զանգվածային թեստավորման ծրագիր: Փետրվարից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 54 մարդ, որոնցից 8-ն առողջացել է, 5-ն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, 3-ին նախատեսում են դուրս գրել այսօր երեկոյան: Կարանտինում է 3 254 մարդ, ստացիոնարում՝ 233:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03