Պանդեմիայի ֆոնին Դաշինքը ստուգում է կորոնավիրուսի առկայությունն իր զինվորականների մոտ, որոնք ներգրավված են ՆԱՏՕ-ի առաքելություններին արտասահմանում, այդ թվում` Աֆղանստանում եւ Կոսովոյում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին, ուշադիր հետեւում է կորոնավիրուսի բռնկմանը (COVID-19), եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում: ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական անձնակազմը շարունակում է զգոն մնալ` հետեւելով օպերացիաների շրջանակներում տեղակայված ՆԱՏՕ-ի անձնակազմի վրա պոտենցիալ ազդեցություններին»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ներկայումս ՆԱՏՕ-ի ամենամեծ առաքելությունները գտնվում են Աֆղանստանում` մոտ 16.000 մարդ, եւ KFOR առաքելությունը` Կոսովոյում: ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակում հայտնաբերվել է վարակման երեք դեպք, անձնակազմի զգալի մասն այժմ աշխատում է տնային ռեժիմով, բոլոր արտաքին այցելությունների համար, այդ թվում`լրագրողների համար, դաշինքի շտաբը փակ է: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի արձագանքին վարակի` աշխարհի ամենամեծ օջախով երկրին` Իտալիային, ապա դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի Twitter-ում գրել է. «ՆԱՏՕ-ն ուս ուսի տված կանգնած է Իտալիայի կողքին: Հաջորդ քայլերը մենք կքննարկենք ապրիլին նախատեսված արտաքին գործերի նախարարների հանդիպմանը»: Իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «երաշխավորում է ոչ միայն ռազմական, այլեւ սանիտարական անվտանգությունը», սակայն որեւէ կոնկրետ բան չի ասել դաշինքի եւ դրա անդամ երկրների կողմից Իտալիային հնարավոր աջակցության վերաբերյալ:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01