Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական եւ տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի եւ հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաեւ գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաեւ այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով: Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություն է եւ Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։ Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, եւ հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի եւ ժամերի համար) հեռախոսահամարներով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը։
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01