Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաեւ բաց տարածքներում: Հայցում ենք մեր այն բոլոր հայրենակիցների ներողամտությունը, որոնց հետ չհասցրեցինք հանդիպել: Իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում եմ նաեւ մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Իսկ այսօր կլինեմ Մարտունի քաղաքում, որտեղ ժամը 18:00-ին «Ավագյան-Արենա» մարզադաշտում հանդիպում կունենամ շրջկենտրոնի բնակչության հետ: Նախընտրական «ձեւավորված ավանդույթ»-ի համաձայն՝ պատրաստվում եմ մի քանի ուշագրավ հայտարարություններ անել: Հանդիպմանը կարող եք հետեւել իմ ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ տեսակապի միջոցով: Առողջություն եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է Ա. Հարությունյանը:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03