Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ ներկայացվել է, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը, որում ներառվել են թեմայի առնչությամբ երեկ և նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Լրացուցիչ արծարծվել են գյուղոլորտին օժանդակության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփելով վարչապետը հանձնարարել է հանրային քննարկման դնել նախագիծը և նշել, որ կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:
Ըստ աղբյուրի, հաջորդիվ անդրադարձ է եղել սոցիալական աջակցության ուղղություններին և հնարավորություններին: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, թիրախային խմբերը հստակեցնելու, ռեսուրսները հասցեական և արդարացի բաշխելու ուղղությամբ քայլերի և գործիքակազմի շուրջ, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։ Ընդգծվել է, որ պետության օժանդակության թիրախում պետք է լինի աշխատող մարդը, ու ինստիտուցիոնալ խողովակներով պետք է խրախուսել ու աջակցել նրան:
Վարչապետը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, հիմք ունենալով վերոնշյալ բանաձևը, քննարկել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթը, ամփոփել առաջարկությունները և առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն:
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01