Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Վարդենիսի ծննդատներում լույս աշխարհ են եկել բազմազավակ երկու ընտանիքների 9-րդ եւ 10-րդ երեխաները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան: Նա այդ ընտանիքի ութերորդ տղան է: Ինը երեխաներից ամենաավագն այժմ քսան տարեկան է: Աիդայի ամուսինը՝ Անդրանիկ Ղազարյանը, ընտանիքը կերակրում է բանվորական ու արհեստագործական տարբեր աշխատանքներով: Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գեւորգյանն ունեցել է իր 10-րդ երեխային, որն այդ ընտանիքի 8-րդ աղջիկն է: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շանինյանի հավաստմամբ՝ նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով: Այդ ընտանիքի առաջնեկը տղա երեխա է, ով ծնվել է 1991 թվականին: Գայանե Գեւորգյանը՝ 10 երեխաների մայրը, արդեն բոլորում է իր կյանքի 47 տարին: «Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են եւ ունեն նորմալ քաշ»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը:
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01