Մարտի 24-ին հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաեւ մի քանի հատ փայտե մահակներ: Օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն է և 35-ամյա Հովսեփ Սարգսյանը, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03