YouTube ընկերությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի բնակչության կողմից ինտերնետի աննախադեպ օգտագործման պատճառով ժամանակավորապես կնվազեցնի տեսանութերի հեռարձակման որակը։ Այս մասին ասված Է ընկերության հայտարարությունում, գրում է CNN-ը։
«Անցած շաբաթ մենք ժամանակավորապես նվազեցրինք Եվրոպական միությունում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում ստանդարտ որակի տեսանյութերի որակը։ Հաշվի առնելով այս ճգնաժամի համաշխարհային բնույթը՝ այսօրվանից մենք այս փոփոխությունը մտցնում ենք ամբողջ աշխարհում»,- նշված է հաղորդագրությունում:
YouTube-ն առաջինը չէ, որ դիմել է նման սահմանափակումների։ Ավելի վաղ նմանատիպ միջոցառումներ էին ձեռնարկել նաև Facebook-ը, Instagram-ը, Disney-ը, Netflix-ը, YouTube-ը և Amazon-ը:
«Հաշվի առնելով, որ շատ երկրներ գտնվում են վարակի տարածման դեմ պայքարի հարկադրված արգելափակումների մեջ, միլիոնավոր մարդիկ աշխատում են տնից, իսկ երեխաները չեն հաճախում դպրոց՝ ԵՄ պաշտոնյաները մտահոգված են ինտերնետի թողունակության հսկայական ծանրաբեռնվածությամբ»,- ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ԵՄ-ն՝ Netflix-ին և այլ հոսքային հարթակներին կոչ անելով դադարեցնել HD որակով տեսանյութերի հեռարձակումը՝ բոլորի համար ինտերնետի հասանելություն ապահովելու համար։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03