Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 27-ին ընդունեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի: Այս մասին «Արմենպրես»-ին տ եղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Դպրոցի աշակերտական խորհրդի անդամներն ինքնաբուխ կերպով նախաձեռնել և կազմակերպել էին Արցախին աջակցելու ծրագիր:
Հանդիպմանն աշակերտական խորհրդի նախագահ Նաիրի Նաջարյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց, որ դպրոցի բոլոր 322 աշակերտները միահամուռ կերպով մասնակցել են այս նախաձեռնությանը` որոշակի գումար հավաքագրելով ի զորակցություն Արցախի ժողովրդի և հայ զինվորի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքն ու սերը բերելով աշակերտներին, նշեց, որ հպարտության մեծ զգացում է ապրում` տեսնելով պատանիների արիության անպարտ ոգին ու հայրենասիրական աննկուն եռանդը: Հայոց Հովվապետն առավել կարևորեց աշակերտության գիտակցությունն ու նախանձախնդրությունը, որոնք խոսուն վկայությունն են նրանց` առ հայրենիքն ունեցած սիրո:
Գարեգին Բ Կաթողիկոսը փաստեց, որ հենց այսպիսի ոգի ունեցող զավակների շնորհիվ է հայ ժողովրդի պատմությունը մշտապես հաղթանակներով պսակվել: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս օրերին, երբ թշնամին տմարդի, խարդավանքներով լի ռազմական գործողություններ է նախաձեռնում` փորձելով խախտել անդորրը հայ ժողովրդի և հայոց սահմանների, հայորդիներն իրենց հայրենապաշտ ոգով դարձյալ արժանի հակահարված կտան, որպեսզի թշնամին այլևս երբեք չհամարձակվի ոտնձգություն անել հայ ժողովրդի ստեղծագործ ու խաղաղ կյանքի հանդեպ:
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47