Ինչպես հայտնի է՝ օրերս նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել էին իրենց երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերին։ Լրատվականներից մեկը, օգտագործելով նախագահի աշխատակազմի տարածած լուսանկարը, որտեղ զրուցակիցները իրարից բավականին մեծ հեռավորության վրա են նստած, հայտարարել էր արարողակարգերի խախտման և «դիվանագիտական սկանդալի» մասին։ Հարկ է սակայն նշել, որ ըստ սահմանված կարգի, հանդիպման ձևաչափը, դրա ընթացքում քննարկվելիք հարցերը և արարողակարգի մանրամասները նախապես համաձայնեցվել են չինական կողմի հետ: Ավելին՝ այդ հանդիպումը լուսաբանվել է նաև չինական մամուլում: Հատկանշական է, որ նյութի հեղինակը մտքերը շարադրել է՝ վկայակոչելով ԱԳՆ-ում ունեցած ինչ-որ աղբյուրի, որի անունը, իհարկե, չի նշվում։ Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ սա առաջին անգամ չէ, որ լրատվամիջոցը փորձում է ապատեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ԱԳՆ ենթադրյալ աղբյուրներին:
«Որպես ԱԳՆ հավաստի աղբյուր՝ հարկ է նշել, որ ճղճիմ երևակայությամբ համեմված այս գործելակերպը հարիր չէ պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվությանը՝ հատկապես այսօր, երբ կորոնավիրուսի դեմ պայքարը դառնում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևոր գործիք», – նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01