Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի մոտ նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշումից հետո, ստիպված է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ իր ամենաշաբաթյա քննարկումը հեռախոսով անցկացրել, գրում է The Guardian-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ միապետն իր կառավարման տարիներին ամենշաբաթյա հանդիպումներ է ունեցել երկրի բոլոր վարչապետերի հետ, սակայն Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին Էլիզաբեթ 2-րդը Բորիս Ջոնսոնի հետ քննարկումն այս անգամ անցկացրել է հեռակա կարգով։
Ավելի վաղ արքայազն Չարլզի գրասենյակը՝ Քլարենս Հաուսը, հայտարարություն էր տարածել առ այն, որ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Ըստ հաղորդման՝ 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուսի ախտանշանները մեղմ են արտահայտված, և նա այժմ իրեն լավ է զգում: Նրա կինը՝ Քորնուելի դքսուհին, ևս թեստ է հանձնել, սակայն, ի տարբերություն ամուսնու, նրա պատասխանը բացասական է եղել:
Քլարենս Հաուսի փոխանցմամբ՝ ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ դղյակում:
Քլարենս Հաուսի հայտարարությունն անմիջապես անհանգստության ալիք է բարձրացրել Էլիզաբեթ 2-րդի առողջությամբ մտահոգված բրիտանացիների շրջանում։
Բուկինգհեմյան պալատը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Նորին Մեծություն թագուհին առողջ է։ Թագուհին վերջին անգամ Ուելսի արքայազնին կարճ ժամանակով տեսել է մարտի 12-ի առավոտյան»։ Մինչդեռ բժիշկների պնդմամբ՝ արքայազնը կարող էր վարակված լինել մարտի 13-ից ոչ շուտ։
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 9529 դեպք, որից 465-ը՝ մահվան ելքով, ևս 135-ն ապաքինվել է։ Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03