Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։ Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, ԵՄ-ն որոշել է այդ երկրներին հրատապ կարգով 38 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՝ որը կուղղվի առողջապահության ոլորտին։ Բացի այդ, ևս 373 մլն եվրո ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այդ երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և առողջացման նպատակով։ Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ․ (կյանքը ցույց տվեց, որ իմ առաջարկներին մեր ԱԳՆ-ում ականջալուր չեն լինում, այնուհետև դրանք ուրիշների կողմից են կյանքի կոչվում)։ Այնուամենայնիվ, առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում Եվրոպական Միությանը՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով։ Հայաստանի կողմից այս հարցում նախաձեռնողականությունը իմիջային տեսանկյունից վստահաբար կարևոր նշանակություն կունենա, միաժամանակ ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02