Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին 1 մլն դոլար է նվիրաբերել «Ոչ մի սոված երեխա» (No Kid Hungry) բարեգործական կազմակերպությանը, որը սննդով է ապահովում այն երեխաներին, որոնք կորոնավիրուսի համավարակի ֆոնին դպրոցների փակման պատճառով քաղցած են մնացել, գրում է Daily Mail-ը։ No Kid Hungry բարեգործական ընկերությունն ավելի քան 2 միլիոն դոլար է հատկացրել 30 նահանգի՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին կերակրելու համար: «Այս շաբաթվա դրությամբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ավելի քան մեկ միլիարդ երեխա դպրոց չի հաճախում։ Ավելի քան 22 միլիոն երեխա կախված է դպրոցում տրամադրվող սննդից»,- ասել է 44 -ամյա Ջոլին No Kid Hungry-ի հրապարակած հայտարարությունում: Ջոլին հավելել է, որ No Kid Hungry-ն մեծ ջանքեր է գործադրում հնարավորինս շատ նման երեխաների իր ծրագրում ընդգրկելու համար։ 2006 թվականին կինոաստղն ու նրա նախկին ամուսին Բրեդ Փիթը հիմնադրել են սեփական բարեգործական հիմնադրամը, որն անվանվել է իրենց ավագ որդու՝ Մեդոքսի պատվին։ Այս կազմակերպությունն աջակցում է Կամբոջայում գործող 10 դպրոցների։ 2012 թվականին դերասանուհին ստացել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնացի կարգավիճակ։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44