Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:
Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը` 32, որից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ:
2019թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան:Ստացիոնար բուժման մեջ են գտնվել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:
2020թ. փետրվար ամսում արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները:
Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:
Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ,
✅ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին։
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03