2020 թվականի հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանից: «Խափանման միջոցը վերացվել է, ընտրվել է անվտանգության միջոց և նրան նորից վերադարձրել են հոգեբուժարան, քանի որ նա անմեղսունակ է ճանաչվել շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն ունենալու հիմքով»,-ասաց նա և հիշեցրեց, որ փորձաքննություն էր նշանակվել և այս եզրակացությունն է ստացվել: Հարցին, թե Արթուր Թորոսյանի տված ցուցմունքներին այս դեպքում կարող են իրավական գնահատականներ տրվել, պաշտպանը պատասխանեց, որ անձի անմեղսունակ ճանաչվելուց հետո նրա քրեական պատասխանատվության հարցն այլևս չի քննարկվում, քանի որ անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության: «Գործը էլի ուղարկվում է դատարան, բայց քննվում է հատուկ վարույթի կարգով, որտեղ քննվում է ոչ թե անմեղսունակ անձի քրեական պատասխանատցության ենթարկելու խնդիրը, այլ վերջինիս հարկադիր բուժման ուղարկելու խնդիրը»,-ներկայացրեց Աղաջանյանը: Պաշտպանը նշեց, որ բուժման ավարտի վերաբերյալ ոչ ոք չի կարող հստակ ժամանակ ասել, բայց բուժումից հետո, դատարանի համապատասխան որոշմամբ՝ հարկադիր բուժումը կարող է վերացվել: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի՝ այն ժամանակ դեռ պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասին, 185-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 218֊ի 2֊րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03