Այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց իր հարցը՝ մի շարք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների վերաբերյալ։
«Հրապարակվել էին տվյալներ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի և նրա մերձավոր ազգականներին պատկանող երեք ընկերությունների վերաբերյալ։ Արդյո՞ք ուսումնասիրել եք փաստաթղթերը և հանգել համապատասխան եզրակացությունների։ Երկրի ղեկավարությունը նման օրերին պետք է զգա, որ իր թիկունքն ամուր է, իսկ կոռուպցիան անմիջական վտանգ է ներկայացնում մեր անվտանգության համար և պետք է արմատախիլ արվի։ Հակառակ դեպքում չի շտկվի բանակի թերֆինանսավորման խնդիրը»,-շեշտեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ իր կուսակցությունը ներկայացրել էր փաստեր՝ տարբեր պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործունեության մասին. «Չե՞ք կարծում, որ հենց այդ հարցադրումների անտեսումը բերել է կոռուպցիայի անմխիթար վիճակի»։
Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշելով. «Կառավարության պատասխանի մեջ նշվել է, որ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված։ Ես ձեզ անկեղծորեն պիտի ասեմ, որ այդ խնդիրը երբևէ չի անտեսվել։ Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունն իր իրավասության շրջանակներում գործունեություն իրականացնում է։ Իսկ ընդհանուր առմամբ, կոռուպցիայի խնդրով Արդարադատության նախարարությունը նախագծեր է մշակել և դրանք գտնվում են քննարկման փուլում։ Բայց որ կոռուպցիան պիտի արմատախիլ արվի, դրա հետ ես անկասկած համաձայն եմ»։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02