Անկախության քառորդարյա հանգրվանում ժամանակն է մի կողմից վերարժևորել անցյալը, մյուս կողմից հարկավոր է հասուն գնահատականներ տալ ներկա իրողություններին, որպեսզի մեր ընթացքն ու ապառնի կանգառները չհատկանշվեն հին սխալներով: Սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն է:
Ազատությունն ու անկախությունը նրբերանգային հասկացություններ են և մեզնից յուրաքանչյուրն այն ընկալում է ըստ իր արժեհամակարգի, նախասիրության, դիրքորոշման: Օրերս Ազատության հրապարակում ականատես եղանք, օրինակ, ազատ խոսքի, բայց որը, սակայն, ոչ մի աղերս չուներ ազատության ու անկախության հետ: Ղարաբաղցիներ-Հայաստանցիներ դասական երկվության շրջանառությամբ որևէ մեկը / անձը կարևոր չէ/ փորձեց ներմուծել քաղաքացիական այսպես կոչված անսթափության տարրեր, ինչպես հարսանիքներում ձայնային տարաբևեռ ընդունակություններով, բայց հարբածության գրեթե միևնույն աստիճանով փորձում են երգել՝ ոչ այնքան հարսուփեսային, ներկաներին գեղագիտական հաճույք պարգևելու, որքան ինքնադրսևորվելու ինքնամոռաց զեղումներով:
Նախընթաց իրողությունները նման են սևուսպիտակ տխուր կինոյի, որ, ինչ խոսք, անկախության թեմայով է, կամ ակամայից լեյտմոտիվ է գոյավորում Անկախության 25-ամյա պերճանքի ու թշվառության այս շրջափուլում: Հուլիսյան հայտնի իրադարձության հանգուցալուծումից հետո, այդուհանդերձ, վերստին արդիական է դառնում քաղաքական պայքարն ու քաղաքական գործընթացների օրակարգը: Առջևում ՏԻՄ, ապա գալիք տարում՝ նաև խորհրդարանական ընտրություններ են, որոնք ճգնաժամային ներկա ժամանակահատվածում բախտորոշ են, ինչպես նաև աննախադեպ ու կարևոր՝ պետական կառավարակարգի փոփոխության, նոր սահմանադրության պայմաններում: Բայց առանցքայինը գլխավորապես Հայ Մարդու, ՀՀ քաղաքացու ճակատագիրն է: Նժարումների մեջ պետք է տարբերել շրջանառվող քաղաքական ուժերին, հին ու նոր գործիչներին, իրենց թերություններով և առավելություններով հանդերձ, ու՞մ վստահել, ու՞մ ընտրել և ինչու՞, ում գործունեությունն է որակապես փոխելու մեր կյանքը և ո՞վ է իր մարդկային, մասնագիտական ռեսուրսներով ի զորու վերականգնել համահավաք հայության հավատը: Այս ամենում կարևոր է նաև թշնամանքի բացառումը՝ ինչ մակարդակի ու տրամաչափի համակիրներով էլ դա դրսևորվի, որովհետև պետք է հրապարակ իջեցնել ոչ թե մեղադրանքներ, այլ գաղափարներ ու նախաձեռնություններ, այլապես սպառելու ենք ժողովրդի վերջին ռեսուրսը կամ լցվելու է համբերության բաժակն ու հաջորդ անգամ հուլիսյան դեպքերը մոռացվելու են նոր ու ավելի դաժան իրողություններով: Ես հակառակի լավատեսությունն ունեմ: Աստված առաջ...
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58