ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Հիմնական զեկուցող, արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ պանդեմիայի տարածման և դրա կանխարգելման մասով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում:
«Եթե արտակարգ դրությունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: «Այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Կուզեի շեշտել, որ այս միջամտությունը սահամանփակ է, բնականաբար, ամբողջ ծավալով չի միջամտում նշված իրավունքներին: Կատարվում է բացարձակ արտակարգ դրության շրջանակում և ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին կամ կառավարության որոշմամբ սահմանված անձանց», - պարզաբանեց նախարարը:
Իկ թե ինչ տեղեկություններ են մասնավորապես հավաքվելու, նախարարն ասաց, որ հանրային էլեկտրոնային հաղոդրակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հաճախորդի տեղորոշումը, նրա հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03