Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ «տնտեսական և բժշկական ահաբեկչություն» է անվանել: Այս մասին նախարարը գրել է «Կոմերսանտ»-ում հրապարակված «Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ» հոդվածում: Զարիֆի խոսքով՝ այդ քայլերը երկրում հանգեցնում են հումանիտար ճգնաժամի: «Իրանի ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հասանելիությունը: Դա հանգեցնում է հումանիտար ճգնաժամի: Բժշկակական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքի պատճառով առևտուր չեն անում Իրանի հետ և նրան չեն վաճառում բժշկական ապրանքներ: ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվում են օրինական առևտրի վրա: Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաների նախապայմանները դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների վաճառքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են առաջացնում Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ու բժշկական ահաբեկչությունը տարբեր ձևեր է ընդունել»,-գրել է Իրանի արտգործնախարարը: Զարիֆի խոսքով՝ դա ոչ միայն «ահաբեկչություն է Իրանի նկատմամբ, այլ նաև հանցագործություն մարդկության և միջազգային հանրության դեմ»: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03