Նավթի գնի նվազումը, իհարկե, կհանգեցնի գազի գնի փոփոխության։ Չի բացառվում, որ քննարկումներ սկսվեն Հայաստանին վաճառվող գազի գնի վերաբերյալ։ Այս մասին այսօր Կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե նավթի համաշխարհային գների անկման պարագայում ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում գազի գնի հետ կապված։ «Գազի գնի փոփոխություն, իհարկե, տեղի կունենա աշխարհում, ընդհանրապես, էներգառեսուրսների գնի փոփոխություն։ Նավթի գնի նվազումը կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, և չեմ բացառում, նախևառաջ նվազման։ Եվ, իհարկե, քննարկումներ սկսելու ենք, մեր դիրքերը կրկին պետք է վերագնահատենք և հասկանանք։ Այսօրվա տենդենցները ցույց են տալիս, որ չի բացառվում, որ նման քննարկում նախաձեռնվի»,- ասաց փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ նավթի գնի նվազման մեկ շաբաթական կամ 10 օրական անկման պարագայում գազի գնի վերանայման հարցին անդրադառնալը սխալ կլինի։ «Այստեղ պետք է մի բան հաշվի առնել, որ նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ գնումը իրականացվում է լողացող բանաձևով։ Մեր դեպքում բանաձև չէ, այլ ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում տալիս է դրական արդյունքներ, որոշ դեպքերում ոչ այդքան դրական»,- ասաց նա։ «Այնուամենայնիվ, մենք պետք է վերլուծություններ անենք, միջինացնենք, և եթե հասկանանք, որ այս իրավիճակը երկար է տևելու, բնականաբար, պետք է մտածենք նրա մասին, որ բանաձևային գնի տարբերակը մեզ համար ավելի ընդունելի է և մատչելի։ Բայց մեկ ամսվա կտրվածքով գնի անկումը, դրա հիման վրա որոշում կայացնելը, որ ֆիքսված գնից տեղափոխվում ենք դեպի բանաձևային գին, կարծում եմ՝ սխալ կլինի»,- ասաց նա։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03