«Շատ ակտուալ, բայց միաժամանակ շատ պրոբլեմատիկ հարց է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե չգրանցված աշխատողներին ինչպե՞ս է աջակցելու կառավարությունը, արդյո՞ք նրանց աջակցող ծրագրեր կմշակվեն։
Նա նշեց, որ մարտի 13-ից, երբ սկսել են աջակցության միջոցառումների ինտենսիվ քննարկումները, գրեթե ամեն օր այդ խնդիրը քննարկում են, բախվում են նույնականացման մեծ պրոբլեմի հետ։
«Այո, մշտական կամ ժամանավավոր չգրանցված աշխատատեղերը որևէ նույնականացման տարբերակ չունեն։ Պետությունն ուղղակի չի տեսնում այդ մարդկանց, որպեսզի թիրախային, ճիշտ և նպատակային օժանդակության գործիք մշակի, իսկ կիրառել նույն ձևակերպված աշխատակցի գործիքը չձևակերպված աշխատակցի նկատմամբ, ուղղակի անհնարին է, կունենանք անկանխատեսելի, անհաշվելի, անկառավարելի մի ընթացք, որն ուղղակի չի կարելի անել և, չեմ կարծում, որ դա անենք»,- ասաց փոխվարչապետը։
Մ.Գրիգորյանի խոսքով, տարբերակներ են քննարկում, պետք է վերջնական ընտրություն կատարեն։
«Եթե գտնենք նույնականացման օպտիմալ տարբերակը, իհարկե, օժանդակության գործիքը գրեթե սիմետրիկ կկիրառվի։ Հիմա դրանով զբաղվում ենք»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03