Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաեւ ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ եւս ապացուցեց, որ միջազգային ընկերակցությունն ու համերաշխությունը նման գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ արդյունավետ միջոցն են, քանի որ աշխարհի որեւէ տարածաշրջան չի կարող զերծ մնալ վարակի տարածումից»: Կարեւորելով Չինաստանի հետ ավանդական սերտ համագործակցության հետեւողական ամրապնդումն ու խորացումը՝ նախագահ Սարգսյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնել Չինաստանի կողմից նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող օժանդակության համար: Հայաստանի համար ուսանելի համարելով Չինաստանի փորձը վարակի տարածումը կանխարգելելու եւ հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու գործում՝ նախագահ Սարգսյանը միեւնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Չինաստանի կողմից Հայաստանին հետագա օժանդակության ցուցաբերումը սարքավորումների, համապատասխան պարագաների, ինչպես նաեւ մասնագիտական օժանդակության ձեւով:
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02