Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է եւ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել: Ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի, եւ եթե ավտոպահեստամասերի դեպքում հնարավոր է դիմել մասնագիտացված խանութներ կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝ պոմպերի, սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար գյուղացիական տնտեսությունները օգտվում են բացառապես տնտեսական խանութներից, կամ, օրինակ, հաճախ որևէ հանգույց նորոգելու համար գյուղացին այն ուղղակի տանում է խանութ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար։ Մինչդեռ ագրեգատների եւ գործիքների պահեստամասերն օնլայն պատվիրելու հնարավորություն, ոչ էլ օնլայն նորոգելու խորհրդատվություն չկա: Ու, ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի է թունաքիմիկատների, սերմերի, տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, մինչդեռ գարնանացանի շեմին մի պոմպի պատճառով ֆերմերներից մեկի հազարավոր սածիլները այս օրերին չորացան։ Իսկ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո էլ ջրել ու խնամել է պետք։ Էն որ ասում են ՝ գյուղացու օրը տարի է կերակրում, վստահաբար էդպես է։ Եկեք էս մասին էլ մտածենք ու գտնենք տարբերակ, որպեսզի ֆերմերներն իրենց անհրաժեշտ գյուղգործիքները գնելու հնարավորություն ունենան։
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03