Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային ցանցից օգտվող աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին ու առհասարակ՝ բոլոր իր բաժանորդներին, հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով օգտվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի։ Դասագրքերը հասանելի են առցանց՝ «Armenian Schoolbooks» հավելվածի և http://schoolbooks.am/ կայքի միջոցով։ Այս հարթակներից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ-երի համար տարիֆիկացում չի կիրառվի: «Armenian Schoolbooks»՝ դասագրքերի թվայնացման և տարածման նախագիծն իրականացվել է «Մեր Սոֆթ» ընկերության՝ «bonee.net» համակարգի և «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» համատեղ աշխատանքի արդյունքում։ Տեխնոլոգիաների ժամանակակից լուծումն իր բաժանորդներին առավել հարմարավետ տարբերակով առաջարկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը սկսել է համագործակցել նախագիծն իրականացրած կողմերի հետ։ Google PlayMarket-ում և AppStore-ում առկա անվճար «Armenian Schoolbooks» հավելվածի, ինչպես նաև http://schoolbooks.am/ կայքի միջոցով, հասանելի են 5-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։ «Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար դրսևորում է պատասխանատու մոտեցում՝ բիզնես-պետություն-հասարակություն համագործակցության շղթայում։ Համոզված եմ, որ անկախ երկրում առկա իրավիճակից, այդպիսին պետք է լինի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեհամակարգով առաջնորդվող ընկերությունների մոտեցումը։ «Armenian Schoolbooks» ծրագիրը խթանում է հեռավար կրթությունը և հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնց ձեռքի տակ չկա դասագիրք: Կարծում եմ, կրթական գործընթացներից չկտրվելու համար՝ թվայնացված դասագրքերի միասնական այս համակարգից օգտվելու հնարավորությունը լավ լուծում է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ներդրում ունենալ հայկական կրթական համակարգի զարգացման գործում։ Նախագծի հիմնական նպատակն է հանրամատչելի դարձնել դասագրքերը և ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին»,- նշել է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր և «bonee.net» հարթակի համահեղինակ Տիգրան Մանուկյանը։ Համակարգի միջոցով դասագրքերը հասանելի են ցանկացած պահի և ցանկացած վայրում։
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03