ՀՀ կառավարությունը վտանգել է յուրահատուկ կենսաբազմազնության պահպանության համար նախատեսված բնության երեք տարածք` առաջ մղելով 426 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված պլանները: Այս կապակցությամբ նոր բողոք է ներկայացվել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն: Բողոքում ներկայացված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն անտեսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում առկա ապացույցները, որոնք մատնանշում էին Էմերալդ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու երեք տարածքների (ԲՀՀՏ)՝ Ջերմուկի, Գորհայքի և Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների վրա զգալի ազդեցությունները: Էմերալդ ԲՀՀՏ-ն մի կարգավիճակ է, որը շնորհվում է Բեռնի կոնվենցիայի կողմից բնության կարևոր նշանակություն ունեցող տարածքներին: Ամուլսարի հանքի շինարարությունը մեկնարկել է 2016թ., բայց 2018թ. հունիսից ի վեր շինարարությունը կանգնեցվել է տեղի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհները փակելու միջոցով: Նախագիծը 2009թ. ստացել է 5.8 միլիոն և 2016թ.՝ 10.5 միլիոն կանադական դոլարի ներդրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության փուլը 70%-ով ավարտվել է: Նախագծով նախատեսվում է մետաղական հանքաքարի արդյունահանում բացհանքերից և ցիանիդի միջոցով ոսկու կորզում կույտային տարրալվացման հարթակում: Նախագիծն արդեն վնասել է Էմերալդի թեկնածու ԲՀՀՏ-ները՝ աղտոտելով Արփա գետը և կարող է ավելի շատ վնաս հասցնել տեսակներին և բնակմիջավայրերին՝ աղտոտելով այն ջրերը, որոնք թափվում են երեք թեկնածու ԲՀՀՏ: Հանքային ենթակառուցվածքների կառուցումը նաև ոչնչացրել է շրջապատող տարածքները և մեծացրել փոշով աղտոտումը: Անդրեյ Ռալև՝ կենսաբազմազանության անկախ փորձագետ և բողոքը ստորագրող կողմ. «Հանքը նաև կործանիչ ազդեցություն ունի ավելի քան 70 պաշտպանվող կենդանիների, տասնյակ էնդեմիկ բուսատեսակների և Կովկասի ամենամեծ քարցրահամ ջրային մարմնի՝ Սևանա լճի վրա: Արդյո̉ք նպատակը արդարացնում է միջոցները»: CEE Bankwatch միջազգային ցանցի ՎԶԵԲ քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա ՄըքԳրաթ. «Կենսաբազմազանությունն այժմ ոչնչացնելը և այնուհետև վճարելը այն պաշտպանելու համար ՎԶԵԲ-ի կողմից ռիսկային մոտեցում է: Բանկը պարտավորված է ԵՄ չափորոշիչներով, և ենթադրվում է, որ բանկի ներդրումները պետք է փոխհատուցեն կենսաբազմազանության վրա ազդեցությունը: Բայց իրականում վնաս է պատճառվել Էմերալդ ցանցին և փոխհատուցում պարզապես չկա»: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Հայաստանի կառավարությունը պետք հաստատի իր կողմնորոշումը եվրոպական արժեքների նկատմամբ և պահպանի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է միջազգային կոնվենցիաների շրջանակներում»:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01