«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն ապրիլի 4-ին, Եռաբլուրում կհարգի պատերազմում մահացածների հիշատակը: Միավորման նախագահ Մանուել Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թեկուզ եւ փոքր խմբով, սակայն այնուամենայնիվ կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Մենք այնպես պետք է անենք, որ մեր երկիրը հաջողության հասնի, որովհետեւ եթե մենք գնում ենք այնտեղ ծաղիկ ենք դնում, բայց մեր երկրի համար ոչ մի բան չենք անում, ես իմաստ չեմ տեսնում: Բացի ծաղիկ դնելուց պետք է գործ անենք էլի, եթե ես լինեի այդ տղերքից մեկի տեղում, ինձ համար կարեւոր կլիներ ոչ թե ծաղիկ դնելը այլ ամեն մեկս մեր տեղում մի օգտակար գործ անելը հայրենիքի համար:Ու մենք հիմա պետք է թիկունքը ամրացնենք, այդպես հատուցենք այն տղաների համար, ովքեր հիմա Եռաբլուրում են»,-ասաց նա:
Պատերազմից 4 տարի անց Քառօրյա պատերազմի մասնակիցները այսօր եւս բազմաթիվ խնդիրներ ունեն:
«Շատերը աշխատանք են գտել, աշխատում են, մի մասը սովորում է, մի մասն էլ աշխատանք է փնտրում: Տղաների խնդիրները բազմաթիվ են` կապված ուսման վարձերի, զինգրքույկներում գրառումների եւ նրանց նկատմամբ կիրառվող այլ արտոնությունների հետ կապված: Այս խնդիրները մեր կողմից բարձրաձայնվել ու ներկայացվել է, բայց կոնկրետ արմատական լուծումներ չեն տրվել: Դա ոչ թե անհատի ու անձի հարց է, այլ պատմություն է, որը պետք է գրվի ու անընդունելի է, որ եթե զինծառայողի գրքույկում այդ գրառումը չի արվում»,- ասաց նա:
Մանուել Մանուկյանը հավելեց, որ Քառօրյա պատերազմը պետք է մեզ համար համընդհանուր դաս լինի, որ պետք է ազգը միասնական լինի ցանկացած պարագայում:
«Ինչպես պատերազմի օրերին համախմբվեցինք, այնպես էլ հիմա ու միշտ պետք է միասնական լինենք ու թեկուզ այս օրերին, որ միասնական լինենք մենք վիրուսին կհաղթենք: Ապրիլյան պատերազմը հերոսամարտ է եղել ու մահացած տղերքն էլ ինձ համար հերոսներ են եղել, ովքեր իրենց երիտասարդ կյանքը դրեցին մեր սուրբ հողի ու բոլորիս համար: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ նրանց շնորհիվ ենք մենք հիմա ապրում, շնչում ու մեր խոնարհումը մեր հերոսների ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Մենք էլ գործով պետք է ապացուցենք, որ այդ տղաների արյան գինը չի մոռացվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03