Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում:
Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:
Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին՝ իր առաջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:
Ադրբեջանական կողմը մարտի 30-ին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44