Ընտրություններից մեկ օր առաջ պատահական, հյուրանոցում հանդիպել և զրուցել եմ «Իմ քայլի» պատգամավորներին հետ։ Նրանցից միայն Ալեն Սիմոնյանին էի ճանաչում էի։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ ընտրություններից մեկ օր առաջ զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ «ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ, ընդամենը բարեմաղթանքներ էին, որ մաքուր ընտրություններ լինեն, արդյունքների մասին քննարկում չի եղել»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանն ստացել էր 49,26% ձայն, Մասիս Մայիլյանը՝ 26,4%, Վիտալի Բալասանյանը` 14,7%։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
«Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց, դեռ մինչև քարոզարշավն սկսելը։ Այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի պարագայում, այն էլ տեսեք՝ ինչպիսի թեկնածուներ, բոլորը վաստակ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժեր։ Այն ժամանակվանից պատրաստ էի։ Մեր հարցումները, հաշվարկները 50-52 տոկոսի շրջանակում էր, դրանից ավել չէինք սպասում»,- հայտարարեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարը։
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է ԼՂՀ-ում և օգնելու է Ղարաբաղի իշխանություններին։ Հարցին՝ եթե ընտրությունների երկրորդ փուլում հաղթեք, Բակո Սահակյանին պաշտոն առաջարկելո՞ւ եք, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ինչ է, օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի։ Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է, դրանից բարձր ստատուս չկա»։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03