Իտալիայի կառավարությունը որոշել է մինչև ապրիլի 13-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար գործող սահմանափակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի տարածած հայտարարությանը։ «Եթե ժամանակային սխալ թույլ տանք և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի տակ կդնենք ամենադժվար շաբաթների ընթացքում մեր գործադրած ջանքերը։ Սա մեր տնտեսության շարժիչը կրկին միացնելու, մեր կյանքի սոցիալական հարթությունը վերականգնելու և մեզնից անբաժան ազատությունը կրկին նվաճելու միակ գործող եղանակն է»,- նշել է նա երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ Երկուշաբթի Սպերանցան հայտարարել է, որ կառավարությանը կից գիտատեխնիկական հանձնաժողովի նիստում կարանտինային ռեժիմն առնվազն մինչև Սբ Զատիկ երկարաձգելու անհրաժեշտության մասին է հայտարարվել։ «Մինչև ապրիլի 13-ը տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակման մասին կառավարության որոշումը բխում է Գիտատեխնիկական հանձնաժողովի ցուցումներից»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ պատվաստանյութի բացակայության հետևանքով կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը դեռևս երկար է։ «Նախազգուշական միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային շրջանում՝ վարակման նոր օջախներից խուսափելու նպատակով»,- ընդգծել է նախարարը։ Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտի 10-ից սկսած։ Իշխանությունները փակել են բոլոր կրթական հաստատությունները, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, սպորտային համալիրները, երկրում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։
20:55
19:37
19:16
18:45
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03