Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակացությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազամակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:
«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության, մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:
Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին, նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում: Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01