Արցախի արտաքին գործերի նախարարությունը երկրում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2020թ. մարտի 31-ին, համաձայն 2017թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության, Արցախի Հանրապետությունում միաժամանակ կայացել են հերթական՝ վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրությունները։
Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի քան 140 միջազգային դիտորդ և շուրջ 40 օտարերկրյա լրագրող՝ 38 երկրներից, պատրաստակամություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ ճամփորդության սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ ապահովել միջազգային դիտորդների և օտարերկրյա լրագրողների մասնակցությունը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր միջազգային դիտորդներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ իրենց մասնակցությամբ սատարելու Արցախում այս կարևոր ժողովրդավարական գործընթացին։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել են Արցախից և Հայաստանից ոչ կառավարական կազմակերպությունների շուրջ 950 ներկայացուցիչներ։
Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 72,2 տոկոսը: Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալների՝ Ազգային ժողով են անցել 5 քաղաքական ուժեր։ Հարկ է նշել, որ պատգամավորական մանդատների համար պայքարել են 10 քաղաքական կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք: Քանի որ, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների ավելի քան 50%-ը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում:
Քաղաքական բազմակարծության և թափանցիկ պայմաններում կայացած ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Արցախի Հանրապետության իշխանությունների վճռականությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման, պետական ինստիտուտների հետևողական կատարելագործման և հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում։
Համոզված ենք, որ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը և դրանց տարածումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար՝ բացառապես խաղաղ միջոցներով:
Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և հետևաբար հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է»:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03