ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի առավելությունը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ ընդամենը 3 տոկոս է, վկայում է Morning Consult ընկերության իրականացրած հարցումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ` օգոստոսի 24-ից 26-ին իրականացված հարցման համաձայն, պոտենցիալ ընտրողների 43 տոկոսն արտահայտվել է Քլինթոնի օգտին, 40 տոկոսը` Թրամփի: Միաժամանակ հարցվածների 17 տոկոսը չգիտե, թե ում օգտին կքվեարկի կամ էլ այդ առումով ձեւավորված կարծիք չունի:
Այնուամենայնիվ, տվյալ հարցումը նաեւ ցույց է տվել, որ երկու թեկնածուի անժողովրդականության մակարդակն առաջվա պես բարձր է. հարցվածների 58 տոկոսը հայտնել է, որ անբարյացակամորեն է վերաբերվում Թրամփին, իսկ 57 տոկոսը` Քլինթոնին:
Վերջերս Թրամփի նկատմամբ Քլինթոնի առավելության կրճատման միտում է նկատվում: Այսպես` շաբաթ հրապարակվել են Ռեյտեր գործակալության եւ Ipsos ընկերության հարցման տվյալները, որոնք վկայում են, որ Թրամփի նկատմամբ Քլինթոնի առավելությունը ռեկորդային 12 տոկոսից կրճատվել է մինչեւ 5 տոկոս: Օգոստոսի սկզբին CNN/ORC-ի անցկացրած հարցման համաձայն, Քլինթոնը ժողովրդականությամբ Թրամփից առաջ էր ինը տոկոսային կետով` 52 տոկոսը 43 տոկոսի դեմ:
Մեկ ու կես շաբաթ առաջ Թրամփը փոխատեղումներ է իրականացրել իր նախընտրական շտաբում: Սթիվեն Բեննոնը` պահպանողական լրատվական Breitbart News պորտալի համահիմնադիրը, օգոստոսի 17-ին նշանակվել է ընտրարշավի գործադիր տնօրենի պաշտոնում: Արշավի մենեջերի պաշտոնը զբաղեցրել է նախկինում Թրամփի թիմում որպես գլխավոր խորհրդական աշխատած Քելլիան Քոնուեյը, որը հայտնի է դարձել որպես CNN-ի եւ Fox News-ի քաղաքական մեկնաբան եւ ղեկավարում է հասարակական կարծիքի հարցման Polling Company ընկերությունը: Դրանից երկու օր անց Թրամփն ընդունել է իր առանցքային խորհրդականներից մեկի` Պոլ Մանաֆորտի հրաժարականը, որն անցնում է ՀԴԲ-ի եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության իրականացրած` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոռուպցիոն սխեմաներին ամերիկյան ընկերությունների հանցակցության հետաքննման գործով: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյից (ՈՒՀԿԲ) «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ Մանաֆորտը կարող է Շրջանների կուսակցության «սեւ դրամարկղից» 12,7 մլն դոլար ստացած լինել:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47