«Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ՝ հանուն արժանապատիվ ապագայի». ՀՀ 3-րր նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մարտի 31-ին ուշադրությամբ հետևել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին:
Ընտրություններն այլևս կայացած են, նախնական արդյունքներն` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը և ազատորեն արտահայտել իրենց կամքը:
Կարևոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաև այս փաստարկով ամուր և վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը:
Նույն գիտակցումով և մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական և քաղաքական համակրանքներն ու ցանկությունները և հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը:
Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաև ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները և Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու և տրամադրված են համագործակցության:
Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը: Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի:
Փա՛ռք մեր հերոսներին:
Հուսով եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ևս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, և Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ և մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը:
Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, և առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության և կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջևում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու:
Ես էլ ուժերիս ներածին չափով պատրաստ եմ շարունակելու ջանքերս՝ հանուն Արցախի խաղաղության և անվտանգության, ի նպաստ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և ի բարօրություն Արցախի քաղաքացիների:
Արցախի շահը վե՛ր է ամենից:
Սիրելի քույրե՛ր և եղբայրնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս`ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման առթիվ:
Շնորհավորում եմ նաև խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես էլ ամեն օր Արցախով ապրող, տասնյակ տարիներ Արցախին ամեն կերպ աջակցող` համայն հայության սպասումներն արդարացնելու առումով:
Աստված զորավիգ և պահապան Արցախին և մեր ողջ ժողովրդին», - նշված է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում:
Տեսանյութը՝ ՀՀ 3-րդ նախագահի Facebook-ի էջից։
09:16
09:02
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44