2016 թվականի ապրիլին ադրբեջանը փորձ կատարեց լայնամաշտաբ ագրեսսիայի միջոցով տիրանալ մեր պատմական հայրենիքի մեծ հատվածին։ Մի քանի օր տևած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանի բանակը ետ շպրտվեց։ Մեր փառահեղ բանակը կրկին ապացուցեց իր, կովկասում ամենամարտունակ լինելու փաստը։ Մեր բանակի թե՜ սպաները և թե՜ զինվորները գործեցին բառիս բուն իմաստով հրաշքներ։ Այս հաղթանակը պետք է ստանար իր կապիտալիզացիան, որն և այն ստացավ Նախագահ Սերժ Սարգսյանի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների ընթացքում։ Որոշում կայացվեց ներդնել այնպիսի դիտարկման մեխանիզմներ, որոնց շնորհիվ ցանկացած պահի հնարավոր կլիներ ճշտությամբ որոշել թե որ կողմն է խախտում հրադադարը։ Սա իրոք մեծ դիվանագիտական հաղթանակ էր, որն անկասկած կբացառեր ապագա որևէ ռազմական ագրեսսիաները ադրբեջանի կողմից։ Իսկ ի՞նչ եղավ հետո. Հայաստանում հեղաշրջմամբ իշխանության եկած անձը իր անփառունակ վերելակային բանակցության արդյունքում չեղարկեց արյան գնով ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները։ Դրանք այլև չկան բանակցային սեղանին։ Դրանց փոխարեն մենք կարծես թե սկսել ենք խաղաղություն մուրալ։ Անում ենք դա գրեթե բոլոր մակարդակներում։ Մեկն ասում է, որ մեր տղաները սահմանում զոհվում են հանուն ոչնչի, մյուսն էլ ասում է, որ ալիևը կիրթ մարդ է և Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի նաև ադրբեջանին։ Հենց այս նույն մարդիկ էին ժամանակին ասում, որ Հայկական կողմը պարտվել էր ապրիլին։ Այսօր ՀՀ 3րդ նախագահի գրասենյակը ապրիլյան դեպքերի մասին վավերագրական կարճ ֆիլմ էր տարածել։ Դիտեցի և ազդվեցի։ Ազդվեցի քանզի կարոտել եմ այն Հայաստանին որում ինձ պաշտպանված էի զգում։ Կարոտել եմ այն Հայաստանին որում թե՜ Նախագահ Քոչարյանի և թե՜ Նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք պարծենում էին իրենց դրում տեղի ունեցած փայլուն դիվանագիտական հաղթանակներով, այո շատ եմ կարոտել։ Հոգնել եմ կարծես անտեր մնացած և խաղաղություն մուրացող Հայաստանից։ Պարոնայք Նախագահներ, շնորհակալ եմ Ձեզ այն անմարդկային ջանքերի համար, որոնք դուք գործադրել եք ի փառս մեր բազմաչարչար հայրենիքի։ Կասկած չունեմ, որ դուք դեռ մեծ դեր եք ունենալու մեր հայրենիքը կրկին ճիշտ հունի մեջ գցելու գործում։
Հ.Գ. ֆիլմը դնում եմ մեկնաբանություններոմ։ Անպայման դիտեք։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02